Արդեն 64 օր է Արցախը շրջափակման մեջ է՝ իրենց էկո ակտիվիստ համարող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Այս օրերի ընթացքում Արցախը իր գոյությունը պահպանելու վճռական պայքարի մեջ է։ 120 հազար մարդ գտնվում է շրջափակված Արցախում, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է հանուն հայրենի հողի մինչև վերջ մարտնչել թշնամուդեմ։
Արցախում այս դժվար օրերին, երբ սնունդ կարող ես գնել միայն կտրոնով, երբ գազամատակարարումը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և ժամանակ առ ժամանակ դադարեցվում է, երբ կա դեղորայք խիսը անհրաժեշտություն, ու թվում է, թե մարում են Արցախի գույները, սակայն Արցախի գույները այնտեղ բնակվող երեխաներն են, ժպտուն աչքերով և մեծ երազանքներով լի։
2 ամիս է արցախցի տասնյակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից, անհոգ ընկերական խաղերից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ոտնահարվում են նրանց իրավունքները։ Թշնամին օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները արցախահայության կյանքը անհնարին դարձնելու, նրանց հոգսերը բազմապատկելու և հոգեբանական ճնշում գործադրելու համար։
Մանրամասները տեսանյութում՝