Վահագն Խաչատուրյանի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Վահագն Խաչատուրյանի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մակար Կիրակոսյանի, Անի Մարտիրոսյանի, Սաթենիկ Անդրեասյանի, Հայկ Իսրայելյանի, Ժենյա Մելիքսեթյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի երդման արարողությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published.