2022թ. ՀՀ-ն 9 անգամ ավելի արագ է զարգացել, քան 2013-16 թթ., ահա՛, թե ինչու պատերազմը եղավ 2020-ին, այլ ոչ ավելի շուտ․ Գևորգ Պապոյան

2022թ. ՀՀ-ն 9 անգամ ավելի արագ է զարգացել, քան 2013-16 թթ., ահա՛, թե ինչու պատերազմը եղավ 2020-ին, այլ ոչ ավելի շուտ․ Գևորգ Պապոյան

Կառավարության գործունեության ամենակարևոր ցուցանիշը թերևս տնտեսական կայուն աճի ապահովումն է, որով պետք է ապահովվի քաղաքացիների բարեկեցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Այս տեսանկյունից ամենաբնութագրող ցուցանիշը ՀՆԱ-ի աճն է՝ 12․6 տոկոս։ Բայց այս ցուցանիշը ոչինչ չի ասում, եթե մենք այն չենք դիտարկում համեմատության մեջ։ Մեր պես երկրների համեմատ՝ Հայաստանը 3․7 անգամ ավելի արագ է աճել, այդ թվում՝ Ադրբեջանի համեմատ։ Ես այս թվերին չէի անդրադառնա, եթե ընդդիմության կողմից անընդհատ չշահարկվեր այն միտքը, թե ինչու և ինչպես մենք պարտվեցինք։ Ամենակարևորն է, թե երբ ենք մենք պարտվել այս պատերազմում։

Ճիշտ է 2005, 2006, 2007 թթ.-ին  Հայաստանը ունեցել է երկնիշ տնտեսական աճ, բայց Ադրբեջանի տնտեսական աճը 2-3 անգամ ավելի բարձր է եղել, 2005 թ. Ադրբեջանը աճել է 28 տոկոսով, 2006թ.՝ 34․5 տոկոսով, 2007-ին՝ 25․5 տոկոսով։ Այդ տարիներին Հայստանը աճել է 10 տոկոսից մի փոքր ավելի, բայց աշխարհն է եղել բարձր աճի տեմպի մեջ ու կարելի է ասել՝ բան էլ չանեինք, 10 տոկոս աճ կամ դրանից մի փոքր ավելի աճ կլիներ։ Ահա՛ այս ժամանակ ենք մենք պարտվել, որ ՀՀ-ն շատ ավելի մեծ տնտեսական աճ պետք է ունենար ու ավելի մեծ կապիտալ կուտակեր, մեր պարտությւոնները սկսվել են 2004-2005թթ.-ից»,-ասաց պատգամավորը։

Պապոյանն անդրադարձավ նաև 2008-2017թթ.-ի ՀՆԱ-ի աճին՝ նշելով, որ 2008թ. այն կազմել է 11․66 մլրդ. դոլար, իսկ 2017թ.՝ 11․53 մլրդ. դոլար։

«Փոխանակ ավելանա՝ պակասել է, այստեղ է, որ մենք պատերազմը պարտվել ենք, 10 տարվա ընթացքում, մեր ՀՆԱ-ն փոխանակ  դոլարային արտահայտությամբ աճեր, նվազել է։ Այս տասնամյակը հենց ողբեգության տասնամյակ է եղել։ Մենք հուսահատ փորձեր ենք իրականացրել 2018թ. ու դրան հաջորդող ժամանակահատվածում այս իրավիճակը փոխելու։ ՀՆԱ-ն, որ 2017-ին կազմում էր 11․53 մլրդ. դոլար, այսինքն՝ արդեն 19․5 մլրդ. դոլար է։

2022թ. 9 անգամ Հայաստանը ավելի արագ է զարգացել, քան 2013-14 թթ.-ին։ Այս թվերը ներկայացնում եմ, որ հասկանաք, որ մենք ունեցել էինք կորսված տասնամյակներ, որոնք չէին կարող իրենք հետևանքը չունենալ պատերազմի  դաշտում և այլն։ Սրանք ցույց են տալիս այն պատճառահետևանքային կապը, թե ինչու 2020թ. տեղի ունեցավ պատերազմը և ինչու ավելի շուտ տեղի չունեցավ։ Մեր մրցակցությունը հակառակորդ պետության հետ ավելի մեծանում էր, հետևաբար ինչո՞ւ պետք է նրանք շտապեին»,- ասաց Պապոյանը։

Leave a Reply

Your email address will not be published.