February 1, 2023

Խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Արցախ

Ռուս խաղաղապահներն այսօր Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:

Կարդալ ավելին

Վանաձորում 2-ամյա տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով…

Կարդալ ավելին

4,5 մլրդ դրամ, 1,2 միլիարդի գույք.մանրամասներ Սերժ Սարգսյանի եղբոր ապօրինի գույքի բռնագանձման գործից (տեսանյութ)

Շուրջ 4 միլիարդ 500 միլիոն դրամ և 1 միլիարդ 200 միլիոնի գույք. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի, նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի և դստեր գույքն ու դրամական միջոցներն են, որոնք ըստ դատախազության ունեն ապօրինի ծագում և ենթակա են բռնագանձման: Տիգրան Ենոքյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ)  – Բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և…

Կարդալ ավելին

Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը․ պաշտոնական

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», – նշում…

Կարդալ ավելին