Շուրջ 4 միլիարդ 500 միլիոն դրամ և 1 միլիարդ 200 միլիոնի գույք. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի, նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի և դստեր գույքն ու դրամական միջոցներն են, որոնք ըստ դատախազության ունեն ապօրինի ծագում և ենթակա են բռնագանձման:
Տիգրան Ենոքյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) – Բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և նրա ընտանիք անդամներից 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում:
Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել մեկ անշարժ գույք, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում առկա ավանդի գումարը՝ 3 միլիոն 500 հազար դոլար:
Մանրամասն տեսանյութում՝