Սպայի առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ զորանոցի հրդեհի գործով․ պաշտպան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, ով, ըստ պաշտոնական վարկածի, վառարանը փորձել է վառել ավտոբենզինով եւ ողբերգության պատճառ դարձել, դեռեւս բուժում է ստանում։ Նրա վիճակը թեեւ կայուն է, սակայն խոսել չի կարողանում: Մենք զրուցել ենք նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ողբերգական…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 7840 մարդ։ Օքթայը հավելել է, որ 338 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։

Կարդալ ավելին

Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է:

ՀՀ գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկման է ներկայացնում պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը: «Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում. Արցախի ԱԳՆ-ն դիմում է միջազգային հանրությանը

Ադրբեջանը, Արցախը շրջափակելուց ի վեր, փետրվարի 6-ին արդեն 6-րդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը…

Կարդալ ավելին