Սուրեն Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույց է տեղի ունեցել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զրուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Կարդալ ավելին

Արցախում դրամահավաք է կազմակերպվում աջակցելու համար երկրաշարժից տուժած Սիրիային

Արցախում դրամահավաք է կազմակերպվում աջակցելու համար երկրաշարժից տուժած Սիրիային: «Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք»: Այս մասին հաղորդում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Կարդալ ավելին

«ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը տուգանվել է. ՀՌՀ

Այսօր, փետրվարի 10-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻնկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցը նշվեց, որ  Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «։Բուն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի…

Կարդալ ավելին

Նման դիմումներ չկան. ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու տեղեկության մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում: Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում  հյուպատոսություն բացել։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ…

Կարդալ ավելին