February 2023 Page 270

«Մալաթիայի» տոնավաճառը կվերաբացվի՞

News.am կայքը այսօր նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե հնարավոր է, որ փետրվարի 4-ին   վերաբացվի «Մալաթիայի» տոնավաճառը։ Կարճ ժամանակ անց, սակայն, ՔՏՀԱ-ն հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև նշված էր՝ «Վերաբացումը կախված է նրանից, թե տնտեսավարողի կողմից որքան ինտենսիվ կշտկվեն Տեսչական մարմնի արձանագրած առաջնային խնդիրները»:  

Կարդալ ավելին

Որքա՞ն կարժենա առողջապահական ապահովագրությունը․ նոր մանրամասները (Տեսանյութ)

ՀՀ-ում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգը գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ։ Համակարգը կներդրվի փուլային․ նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն այս տարվանից, իսկ համակարգի ներդրումը կավարտվի 2027 թվականին։ «2024-ին պետպատվերի ծառայությունների շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, այսինքն՝ նրանց տրամադրվող ծառայությունները կլինեն նույնական։ Զուգահեռ կսկենք կամավոր ապահովագրության հիմունքով ներառել բոլոր ցանկացղներին։ 2025-ին պետության համակարգի մեջ կներառի նաև թոշակառուներին,…

Կարդալ ավելին

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1․4 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 1 մլրդ 412 մլն դրամ գումար հատկացնել: Այդ գումարը կհատկացվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ գումարը կհատկացվի 17 համայնքների 25 ծրագրերի: Դրանցից…

Կարդալ ավելին

Թուրք կամավորները կկռվեն Ռուսաստանի կողմից

Թուրք կամավորները ժամանել են Զապորոժիեի շրջան և մարտական պատրաստություն են անցնում Սուդոպլատովի գումարտակում՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Թուրք կամավորներից մեկը նշել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի նմանություն կա։ «Այսօր մենք իմպերիալիստների և նացիստների դեմ ենք, և Ռուսաստանը ամեն դեպքում կհաղթի այս պատերազմում»,- ասել է նա։…

Կարդալ ավելին