News.am կայքը այսօր նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե հնարավոր է, որ փետրվարի 4-ին վերաբացվի «Մալաթիայի» տոնավաճառը։
Կարճ ժամանակ անց, սակայն, ՔՏՀԱ-ն հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև նշված էր՝
«Վերաբացումը կախված է նրանից, թե տնտեսավարողի կողմից որքան ինտենսիվ կշտկվեն Տեսչական մարմնի արձանագրած առաջնային խնդիրները»: