Այրվածքներ ստացած զինծառայողներին սպասվում է երկարատև վերականգնողական ընթացք. Ավանեսյան

Այրվածքներ ստացած զինծառայողներին սպասվում է երկարատև վերականգնողական ընթացք. Ավանեսյան

Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Բարեբախտաբար, այս պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, բայց սպասվում է երկարատև բժշկական օգնություն, վերականգնողական ընթացք», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ասաց, որ տեսակցել է զինծառայողներին, մանրամասն զրուցել թե՛ նրանց, թե՛ բժիշկների հետ։

«Հիմա անցկացնում ենք քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում բուժման պրոցեսը», – ասաց նա։

Լրագրողների հարցին թե ինչպես է հրդեհի գործով մեղադրվող սպայի առողջական վիճակը, նախարարը հրաժարվեց պատասխանել։

Leave a Reply

Your email address will not be published.