ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունել է «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում…

Կարդալ ավելին

Պեղումներ՝ Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի պեղման աշխատանքները, որն իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար Լ․Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։ Ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։ Գերմանացի գործընկերները դաշտային աշխատանքին կմիանան օգոստոսի 10-ից։

Կարդալ ավելին

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց: Դատախազությունից հայտնում են, որ բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության…

Կարդալ ավելին