August 10, 2023

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Իսկ կարո՞ղ է նույն տեղից եք սնվում, ի՞նչ քպ-ն, և պայքարը բնավ արժեքային չէր. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ռուսերենում հայտնի (անտրամաբանական)խոսք կա՝ «бьёт, значит любит»-«Ծեծում է, նշանակում է, սիրում է»: Հիմա դա լավագույնս կիրառվում է Հայաստանում: քպ կոչվող խմբակը, որն այս պահին Հայաստանում իշխանություն է համարվում, իր վարչապետացուով «ծեծում է» Հայաստանին և հայ ազգին ինչքան կարող է և բնորոշում է դա որպես «բացառիկ սիրո դրսևորում…

Կարդալ ավելին

Օգոստոսի 10-ին ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է․ «Օգոստոսի 10-ին #ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։ Նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։ Երևանի ավագանու ընտրությունների  առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»։  

Կարդալ ավելին