Day: August 10, 2023

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Ինչպես հայտնում են նախարարությունից, պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ «ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը…

Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ հակառակ միջազգային կոչերին․ Արարատ Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին
Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով…

«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր․ հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»․ ԿԸՀ
Օգոստոսի 10-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Տեղեկացվում է, որ նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։ «Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր․ հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»,- նշված է ԿԸՀ հաղորդագրությունում։