Դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը․ ՊՆ
Օգոստոսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
