Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ l
