Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով Փաշինյանին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ

ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Պետական ակադեմիական Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր նամակում ընդգծել է, որ անգնահատելի է Արմեն…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։

Կարդալ ավելին

Ադրբեջանի հաղորդագրությունը, իբր ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը…

Կարդալ ավելին

Պահեստազորայինը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՊՆ

Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ից հայտնում են, որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Կարդալ ավելին