August 17, 2023

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կարդալ ավելին

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում․ Արարատ Միրզոյան

Օգոստոսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․ «Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի…

Կարդալ ավելին

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արցախում՝ Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Շուշիի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Կարդալ ավելին

Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար․ ԱՀ ՄԻՊ

  Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է ցեղասպանական  գործողություն։ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այս մասին 8 ամիս շարունակ ԱՀ ՄԻՊ-ը տարբեր զեկույցներով, տեղեկանքներով, կազմակերպությունների մշտապես ներգրավվածությամբ ներկայացրել է բոլոր փաստերը։ «Միջազգային ներգրավվածությունը՝ ցեղասպանության կանխման հարցում, անհրաժեշտ է րոպե առաջ կիրառել։ Հույս ունեմ նաև ,…

Կարդալ ավելին