Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի ճանապարհների միջև անթույլատրելի է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախյան կողմը ամենաշահագրգիռն է խաղաղ բանակցության առումով։ Այս մասին  Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Ղազարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը։ «Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների մասով, որոնք փորձ են անում հավասարության նշան…

Կարդալ ավելին

27 երիտասարդների մասնակցությամբ վիճաբանության ու ծեծկռտուքի ընթացքում անչափահասներ են դանակահարվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ,…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը 59 միլիոն դրամով տուգանել է 97 հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում,…

Կարդալ ավելին

«Զվարթնոց» օդանավակայանում Իրանի քաղաքացի է ձերբակալվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Աֆշին Ա.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 29-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման…

Կարդալ ավելին