Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ
Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
