Ադրբեջանցիները Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հարձակվել են հայ աղջկա վրա

Մի քանի ադրբեջանցի հարձակվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց ի պաշտպանության Արցախի բողոքի ակցիա անող հայերի վրա։ Նրանցից մեկը հարձակվել է հայ աղջկա վրա։ Նրա հայրը միջամտել է, բերման ենթարկվել։ ԱՄՆ-ից Տիրան Անթափլյանը գրել է, որ Սուրենն արդեն ազատ է արձակվել, իսկ նրա դստեր վրա հարձակում գործած ադրբեջանցուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։

Կարդալ ավելին

Աբրահամյան. Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք: Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր ու բնականաբար թեմայի բոլոր արծարծումները…

Կարդալ ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:    

Կարդալ ավելին

Գավառում այրվել է պահեստային ավտոտնակ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է տան տանիք: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս…

Կարդալ ավելին