
7 անձ մաքսատուրքը չվճարելու հետեւանքով պետությանը պատճառել է շուրջ 268 մլն. ՀՀ դրամի վնաս
Ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տեւական ժամանակ հարկեր եւ մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել եւ ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը եւ…