Ըմբիշներ Աղաջանյանը, Տերտերյանը և Գևորգյանը հաջող մրցելույթներից հետո դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Սուրեն Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնին, որը Վրաստանի ներկայացուցիչն է և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Գասպար Տերտերյանը և Ռուբեն Գևորգյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:…
