Սուրեն Աղաջանյանը դարձավ Երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն, Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր
Սուրեն Աղաջանյանը դարձավ ըմբշամարտի Երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն: Լուրը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Սուրեն Աղաջանյանը եզրափակիչ է հասել՝ անցկացնելով 4 գոտեմարտ, որտեղ հաղթել է ընդհանուր 32:0 հաշվով , որից երկուսն էլ՝ տուշեով: Եզրափակիչ հասած Գասպար Տերտերյանն էլ դարձավ Արծաթե մեդալակիր:
