August 21, 2023

ՊՆ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշում են Պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

գոստոսի 21-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների…

Կարդալ ավելին

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք.ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք. «Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի…

Կարդալ ավելին

Երկրաշարժ՝ Շորժայի մոտ

Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:   Փրկարար ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4…

Կարդալ ավելին