August 23, 2023

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ զրույցում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքին

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:   ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000…

Կարդալ ավելին

Ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։   ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝…

Կարդալ ավելին

Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24–25–ին կայցելի Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ Ծաղկաձորում նախատեսվող նիստին սպասվում է, որ կառավարությունները ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն…

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:   Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարեւորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:   Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող…

Կարդալ ավելին