August 24, 2023

Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը ներկայացվեց ՄԱԿ-ում

Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է  Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Տեղեկանում ենք ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջից: Քննարկմանը մասնակցել…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։ Նամակում մասնավորապես ասված է. «Ուրախ եմ, որ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որի լուսնագնացը վերահսկվող փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, չնայած հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ…

Կարդալ ավելին

Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․   «Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։   Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ…

Կարդալ ավելին

ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝…

Կարդալ ավելին