Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։
