Շիրակի ողբերգական վթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացանք գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 11 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի…
