
Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 5 հոգու կալանավորել են, երկուսը հարկային տեսուչներ են
Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Factor.am-ին ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Խոսնակի փոխանցմամբ՝ 9 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։…