Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը
Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը +102 կգ քաշայինների պայքարում նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը ։ Երկամարտում Վարազդատ Լալայանը գրանցեց 467 կգ (215+252), Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) և դարձավ բրոնզե մեդալակիր։ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: