Վերին Լարսի աշխատանքը վերականգնվել է

Վրացական կողմում վերազինման աշխատանքներն ավարտվել են և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը, ArmeniaSputnik-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Կարդալ ավելին

Այսօր ցերեկը սպասվում է +35…+37 աստիճան. Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանում օգոստոսի 6-ին ամենաշոգ ցերեկը եղել է 2017թ-ին՝ + 41,6, իսկ ամենասառը գիշերը՝ 1978թ-ին՝ +12,4 աստիճան: Այսօր ցերեկը սպասվում է +35…+37 աստիճան»:

Կարդալ ավելին

Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաք՝   10։00-16:00 Ավան՝ 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ, Ա․ Շահինյան փողոցի առանձնատներ, Աղի Հանքի Ֆինանսական տեխնիկումի շենք, Թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյւաց պող․ 53 շենք, Ֆրունզեի…

Կարդալ ավելին