Այսօր Տիգրան Արզաքանցյանի ծննդյան օրն է

  Օգոստոսի 7-ին շնորհավորում ենք Տիգրան Գրիգորի Արզաքանցյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր մարդ ունի վերելքներ և վայրէջքներ, փորձություններ և հաջողություններ: Մենք ցանկանում ենք, որ իր բոլոր երազանքներն իրականանան, և որ Աստված լուսավորի իր ճանապարհը և պահպանի իրեն և իր ընտանիքին: Ծնունդդ շնորհավոր!  

Կարդալ ավելին

ՀՀ-ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում

Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։ Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդալ ավելին

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Դիլիջանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան 2-րդ, 3-րդ նրբանցքների, Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

Կարդալ ավելին

ՊՆ. Կիրանց և բերքաբեր բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. խուճապի չմատնվել

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

Կարդալ ավելին