Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.32-ին (Մոսկվայի ժամանակով 5.32), նրա էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդալ ավելին

Ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։    

Կարդալ ավելին