ՀՈԱԿ-ը նոր հասցե ունի

Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։   «Նոր և բարեկարգ պայմաններն առավել հարմարավետ կդարձնեն քաղաքացիների սպասարկումը: Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:    

Կարդալ ավելին

«Սուջա» գազաչափիչ կայանով գազի մատակարարումը վերադարձել է առավելագույն չափին. Գազպրոմ

«Գազպրոմը» շարունակում է գազի մատակարարումը Ուկրաինայով տարանցման համար «Սուջա» գազաչափիչ կայանով, հաստատված ծավալով. օգոստոսի 13-ի դրությամբ՝ 42,4 միլիոն խորանարդ մետր, դա օգոստոսի սկզբի ծավալն է, վկայում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի հաղորդումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գազպրոմն» իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով տարանցման համար՝ օգոստոսի 13-ի դրությամբ 42,4 մլն խորանարդ մետր։ «Սոխրանովկա»…

Կարդալ ավելին

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես…

Կարդալ ավելին