Վերին Լարսի ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում

Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։   «Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10:00-19:00 բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը…

Կարդալ ավելին

Վաղը մի քանի ժամ Արմավիրում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ե.Չարենցի 3-րդ, 4-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն…

Կարդալ ավելին

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 33, 35, Գ․Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա, 42ա, 42գ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 126 մսուր-մանկապարտեզը, 11։00-17:00 Վշտունի փ. 1, 2, 3 նրբանցքները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,…

Կարդալ ավելին