Վերին Լարսում այժմ 1300 հայկական բեռնատար կա, հերթում սպասում է ավելի քան 3300 մեքենա

Վերին Լարսում այժմ 1300 հայկական բեռնատար կա։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը:   Անցած երկու օրվա ընթացքում Հայաստանից երթևեկելու սպասող բեռնատարների թիվը նվազել է 300-ով։ Ընդհանուր առմամբ, հերթում սպասում է ավելի քան 3300 մեքենա։

Կարդալ ավելին

Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։   Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։…

Կարդալ ավելին

Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:   Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով, Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան.   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ…

Կարդալ ավելին