August 16, 2024

Նախատեսվում է Կիրանցի նոր դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի մասնագետների, նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Տավուշի և Կոտայքի մարզերում։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի մարզում ընթանում են Հրազդանի «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքները։ Կատարվում են…

Կարդալ ավելին

Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի. Զատուլին

ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա, Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի։

Կարդալ ավելին

Oգոստոսի 18-19-ը Պուտինը պետական այցով կգտնվի Ադրբեջանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կլինի Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Նշվում է նաև, որ այցի այդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն և ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։

Կարդալ ավելին

Հայաստանը կմիանա «Կինոյի գիշեր» համառուսական միջոցառմանը

Օգոստոսի 24-ին տեղի կունենա «Կինոյի գիշեր» ամենամյա 9-րդ համառուսական միջոցառումը։ Միջոցառումն ավանդաբար նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։ kinometro.ru-ի հաղորդմամբ, Ռուսաստանից բացի միջոցառմանը կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ-ի և ԱՊՀ 14 երկրներ։ Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում,  Մոլդովայում և Թուրքմենստանում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և…

Կարդալ ավելին