Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել. ՍԱՏՄ-ն` ՌԴ արտահանվող հայկական կոնյակի 90%-ն անվտանգ չլինելու մասին

Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին. այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Լրատվամիջոցների հրապարակումներն են զուտ, պաշտոնական ոչինչ չկա։ Հիմքերը կգան, ծանուցում կգա, որից հետո միայն կարող ենք որևէ մեկնաբանություն տալ»,-ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ…

Կարդալ ավելին

Քննարկվել է տաքսի ծառայությունների համար նոր կարգավորումները․ մասնակցել են ոլորտի ներկայացուցիչները

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող  կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ  են մտնում 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։ Օրենսդրական փոփոխությունների…

Կարդալ ավելին

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին։ «Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր…

Կարդալ ավելին

Ջերմուկ քաղաքի որոշ հասցեներում օգոստոսի 22-ին գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 24, 26, 26բ, 11, 5, 8, 7, 10, 3, 2, 4, 27ա, 27բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին…

Կարդալ ավելին