August 21, 2024

Արմավիր քաղաքում մի քանի ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին

«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում

«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։   «Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել հուլիսի 23-ից, մյուսը՝ օգոստոսի 9-ից։ Պատճառն անհամաձայնությունն է իրենց առաջադրված մեղադրանքի…

Կարդալ ավելին

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Հայաստանի առջև դռները բաց են՝ լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի…

Կարդալ ավելին