Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձն է: 1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված փաստաթուղթը՝ այսպես սկիզբ դնելով Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Փաստաթղթի ընդունմանը ԳԽ-ում նախորդել էին տևական քննարկումներն ու բանավեճերը։ Մինչ այդ, ԳԽ օգոստոսի 4-ի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստվման հանձնաժողով, որում ընդգրկվել էր 15 պատգամավոր։ Արդեն…
