Month: August 2024
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը․ Գեղամ Ստեփանյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։ Դրանք ցույց են տալիս, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել էր մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ «Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»։
Վերին Լարսի ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում
Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ «Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10:00-19:00 բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը…
