Month: August 2024
«Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձինք բեմում խաղացել են «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ…
ՀՈԱԿ-ը նոր հասցե ունի
Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Նոր և բարեկարգ պայմաններն առավել հարմարավետ կդարձնեն քաղաքացիների սպասարկումը: Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Սուջա» գազաչափիչ կայանով գազի մատակարարումը վերադարձել է առավելագույն չափին. Գազպրոմ
«Գազպրոմը» շարունակում է գազի մատակարարումը Ուկրաինայով տարանցման համար «Սուջա» գազաչափիչ կայանով, հաստատված ծավալով. օգոստոսի 13-ի դրությամբ՝ 42,4 միլիոն խորանարդ մետր, դա օգոստոսի սկզբի ծավալն է, վկայում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի հաղորդումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գազպրոմն» իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով տարանցման համար՝ օգոստոսի 13-ի դրությամբ 42,4 մլն խորանարդ մետր։ «Սոխրանովկա»…
