August 2024 Page 41

Փարիզ 2024. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների թիմը լավագույն հնգյակում է

Հրապարակվել է Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանշային աղյուսակը։  Ֆեդերացիայի փոխանցմամբ, Հայաստանի թիմը 45 միավորով ընդգրկվել է լավագույն հնգյակում։ Առաջին տեղում 101 միավորով Իրանն է, 59 միավորով երկրորդ հորիզոնականում Կուբան է, 55 միավորով՝ երրորդ հորիզոնականում Ղրղզստանն է, 50 միավորով չորրորդ հորիզոնականում Ճապոնիան է։ Հայաստանի հարևան երկրներից  Ադրբեջանը 35 միավորով ութերորդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 10 միավորով…

Կարդալ ավելին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչը

այաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:…

Կարդալ ավելին

ՊԵԿ. 2024 թվականին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024թ. հունվար-հուլիս ամիսների  ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: ՊԵԿ-ից մանրամասնում են, այդ թվում`…

Կարդալ ավելին

ԵՄ դիտորդները այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։ Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA-ի թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,-ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Հիշեցնենք,…

Կարդալ ավելին