August 2024 Page 44

Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են Հայաստանի տարածքը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտվել է։ Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը», – News.am-ին ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ ԱՄՆ դեսպանատունն այսպես է արձագանքել  ադրբեջանական լրատվամիջոցների պնդումներին՝ Հայաստանին ԱՄՆ-ից «ռազմական օգնություն տրամադրելու», «զինվորականներ ուղարկելու» վերաբերյալ։

Կարդալ ավելին

ՕԽ-2024․ Հայտնի է Սլավիկ Գալստյանի մրցակիցը կիսաեզրափակչում

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչում հայտնի է դարձել Սլավիկ Գալստյանի մրցակիցը. հայտնում է armsport.am-ը։ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։ Վերջինս քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն…

Կարդալ ավելին

Այսօր Տիգրան Արզաքանցյանի ծննդյան օրն է

  Օգոստոսի 7-ին շնորհավորում ենք Տիգրան Գրիգորի Արզաքանցյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր մարդ ունի վերելքներ և վայրէջքներ, փորձություններ և հաջողություններ: Մենք ցանկանում ենք, որ իր բոլոր երազանքներն իրականանան, և որ Աստված լուսավորի իր ճանապարհը և պահպանի իրեն և իր ընտանիքին: Ծնունդդ շնորհավոր!  

Կարդալ ավելին

ՀՀ-ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում

Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։ Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդալ ավելին