190 երեխա է ծնվել շրջափակման մեջ․ Արցախի տեղեկատվական շտաբ

190 երեխա է ծնվել շրջափակման մեջ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշված է՝

«Շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Շրջափակման պայմաններում 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 190 երեխա է ծնվել   շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար»։

Leave a Reply

Your email address will not be published.