Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնամխելիությունից, Արզաքզանցյանը հերքում է. հակիրճ լուրեր

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնամխելիությունից, Արզաքզանցյանը հերքում է. հակիրճ լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է․ «10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը և ճշտելու։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նա ևս մեկն է Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականները մինչև Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել: Նրանք հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել: Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը և շտապել նախարարի հետ փակ հանդիպման:

Leave a Reply

Your email address will not be published.