Տեղ-Կոռնիձոր հատվածում դիրքային շոշափելի տեղաշարժեր չկան. Անդրանիկ Քոչարյան

Տեղ-Կոռնիձոր հատվածում դիրքային շոշափելի տեղաշարժեր չկան. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ հայկական կողմի բացթողումն էլ կա Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածում շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան։ News.am-ի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով վերոհիշյալ ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին։
ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
«Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, ապա խոսքն այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան։ Շփումները հույս են ներշնչել, որ, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»,–ասաց Քոչարյանը։
Մանրամասներն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.