Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: