Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների։
Նա հիշեցրեց՝ ապրիլի 11-ին ադրբեջանական ԶՈւ-ն այդ հատվածում հերթական սադրանքն է իրագործել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս զոհ։ Վարչապետը գործադիրի անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիաշատակը։