Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. Արմեն Գրիգորյան

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում․ այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին։
«Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը նախապատրաստում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն՝  Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, պլանի մի մաս է կազմում այս պրովոկացիան, որը տեղի է ունեցել ՀՀ տարածքում», – ասել է Գրիգորյանը:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.